ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Հոլոքոստի վերաբերյալ ուսումնական ձեռնարկի հայերեն թարգմանության շնորհանդես

Հոլոքոստի վերաբերյալ ուսումնական ձեռնարկի հայերեն թարգմանության շնորհանդես
20.10.2014 | 13:13

Հոկտեմբերի 18-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում Հոլոքոստի վերաբերյալ ուսումնական ձեռնարկի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Շնորհանդեսին հաջորդեց «Դպրոցներում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի թեմաների դասավանդման խնդիրները» խորագրով գիտագործնական սեմինար, որի ընթացքում դասախոսություններով հանդես կգան Ալլա Հերբերը (Հոլոքոստի հիմնադրամի տնօրեն, առաջին գումարման ՌԴ Պետդումայի անդամ), Տատյանա Պասման (Կրթության ոլորտի աշխատակիցների որակավորման բարձրացման Պսկովի համալսարանի մեթոդիստ), Նատալյա Անիսիսնան (Հրեական ժառանգության և Հոլոքոստի թանգարանի ավագ ֆոնդապահ, Մոսկվա) և ոլորտի այլ մասնագետներ:
Քննարկվեցին Հոլոքոստի մասին հայկական դպրոցական դասագրքերում տրվող տեղեկության, Հոլոքոստի պատմության էթնոմշակութային կրթական նշանակության հիմնահարցեր, Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի նմանությունները և տարբերությունները:
Գիտագործնական սեմինարին ներկա էին հուլիսի 30-31-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և ՀՑԹԻ-ի կողմից անցկացված «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով երկօրյա ամառային դպրոցին մասնակցած ուսուցիչները: Այսպիսով՝ կարելի է ասել, որ «Դպրոցներում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի թեմաների դասավանդման խնդիրները» խորագրով գիտագործնական սեմինարը ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհային ծրագրի շարունակությունն է։
Սեմինարի ընթացքում տեղի ունեցավ մասնակիցների՝ Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի դասավանդման փորձի փոխանակում:

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ